Այս մասին նշված է Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագրում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին մեկ օրում օտար պետություններից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 768 մարդ, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս» և «Թել-Կալահ» անցակետերով՝ 183 մարդ (55 կին, 93 երեխա), իսկ Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 585 մարդ (176 կին, 298 երեխա)», - ասվում է տեղեկագրում:
Նշվում է նաև, որ մշտական բնակության վայրեր երկրի ներսում մեկ օրում վերադարձել է 292 սիրիացի: