00:00:00

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին

03:40, 10 դեկտեմբեր 2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի հետ կապված խոսակցություններին: «Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն ավելի փոքր է քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար: Այս առումով, միգուցե մի քանի տոկոս իրական պատկերն ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել: Երրորդ, ազատ, ժողովրդավարական հասարակարգերում այնուամենայնիվ, մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում: Այնպես որ, մեդալը երկու կողմ ունի»,-  ասաց Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր