00:00:00

Քոչարյանի կալանավորումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ. Փաշինյան

18:04, 09 դեկտեմբեր 2018

Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաեւ՝ Քոչարյանի դատավարության գործով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով դիտարկմանը, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ Փաշինյանը դատական համակարգին ցուցումներ է տալիս: «Այս հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են: Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի դատական համակարգը երբեք այնքան անկախ չի եղել, քան այսօր»,-ասաց նա: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Փաշինյանն ասաց. «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսվել է վաղուց, դա, իհարկե, ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր