00:00:00

Վալերիյ Օսիպյանը պարգեւատրել է դինամոյական մարզիչներին ու մարզիկներին

03:52, 08 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։ Դինամո մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց հուշանվեր ձեռնոց՝ ոստիկանության պետի պատկերով։ Պարգևատրման արարողությունից հետո Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներին մարզաձևերի զարգացման, ինչպես և նոր սերնդին կրթելու, դաստիարակելու գործերում մեծ ավանդի համար։ Ոստիկանության պետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզիկներին Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու և եռագույնը ծածանելու համար՝ ընդգծելով, որ դա ևս հայրենիքին մատուցած ծառայություն է, քանի որ պետությունը ճանաչվում է նաև մարզիկների շնորհիվ։ Հիշարժան հանդիպման ավարտին մասնակիցներն ու Վալերիյ Օսիպյանը լուսանկարվեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր