00:00:00

Պարոնա՛յք, 3 օր եղեք սպա. Դավիթ Շահնազարյանը դիմել է Օսիպյանին եւ Վանեցյանին

03:02, 08 դեկտեմբեր 2018

ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը իր քարոզարշավն ամփոփել է տեսաուղերձի միջոցով։ Նա իր խոսքը հիմնականում ուղղել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ «Ես առաջին հերթին դիմում եմ ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին. Ձեզ քաջ հայտնի է, որ իշխող վարչախմբի պարագլուխը՝ Ձեր անմիջական ղեկավարը, ծրագրավորել է առաջիկա օրերին տեղերում ստեղծել քաոսային իրավիճակներ։ Իր գործողություններով եւ Ձեզ օգտագործելով՝ նա արդեն ծանր հարված է հասցրել այս ընտրությունների լեգիտիմությանը։ Պարոնայք, 3 օրոք դարձեք իրավապահ մարմիններ, հիշե՛ք սպայի պատիվ մասին  եւ ամեն ինչ արեք, որպեսզի դադարեցնեք Ձեր պարագլխի կողմից կազմակերպված այդ գործողությունները։ ճիշտ հրահանգ արեք Ձեր բոլոր սպաներին, Ձեր ողջ գործակալական ցանցին։ Մի խորացրեք Ձեր մեղքերը։ 3 օր հետո կարող եք անել, ինչ ցանկանում եք, ձեր կողմից ծրագրված ձերբակալություններն ու կալանավորումները, որեւէ խնդիր չկա։ 3 օր եղեք սպա»,– նշել է Շահնազարյանը՝ կոչ անելով հիշել սպայի պատվի մասին։ Շահնազարյանի խոսքով՝ քաղաքացիները կանգնած են շատ ծանր ընտրության առջև, նա խնդրում է՝ անպայման գնալ քվեարկության, 30 րոպե հատկացնել Արցախի եւ ՀՀ պետականությանը. «Սիրելի քաղաքացիներ, այսօր շատ ծանր ընտրության առաջ եք Դուք կանգնած։ Խնդրում եմ՝ դեկտեմբերի 9–ին 30 րոպե հատկացնել մեր պետականությանը, Արցախի պետականությանը, գնալ, քվեարկել։ Քվեախցիկում քվեաթերթիկ վերցնելուց առաջ մի պահ մտածեք, մի տրվեք դեռեւս տիրող էյֆորիային, հիշեք՝ ինչպես Թումանյանն է ասել՝ ամբոխը ժողովրդի հակառակորդն է։ ՈՒրեմն թերթիկ վերցնելուց առաջ տվեք Ձեզ այդ հարցը. ես Նիկոլին տալու Հայաստան չունեմ, ես Նիկոլին տալու Արցախ չունեմ, իսկ դու ունե՞ս։ Տուր այս հարցի պատասխանը քեզ ու նոր միայն քվեարկիր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր