00:00:00

Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25-ի կործանման պատճառների թվում չի բացառում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը

02:10, 08 դեկտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն: Սակայն Տոնոյանը տեսնում է երկու խնդիր՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը: Այս մասին Տոնոյանը նշեց ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում: «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել: Կա երկու խնդիր ՝ և՛ եղանակային պայմանները, և՛ մարդկային գործոնը»,- նկատեց Տոնոյանը: Անդրադառնալով լուրերին, թե պատճառը եղել է մառախուղը՝ Տոնոյանն ասաց, որ դա եղել է ռազմական նշանակության ինքնաթիռ,և դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում: «Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող: Նախաքննությունն իրականացվում է: Մենք կորցրել ենք մեր ընկերներին, հետագայի համար ճիշտը պետք է պարզվի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը: Տոնոյանի խոսքով՝ վարկածները բազմաթիվ են, սակայն նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի միջադեպերից խուսափեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր