00:00:00

Դավիթ Տոնոյանը եւ Սեյրան Օհանյանը միասին մասնակցեցին զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությանը

01:46, 08 դեկտեմբեր 2018

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 4–ին «ՍՈՒ 25» մարտական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը ներկա էին պաշտպանության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Սեյրան Օհանյանը եւ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ի դեպ, նշենք, որ Տոնոյանը եւ Օհանյանը միասին եկան հոգեհանգստի արարողությանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Տոնոյանը արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այս պահին ոչ մի հստակ բան չի կարող ասել պատահարի մասին. «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռեւս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կա 2 խնդիր՝ եւ եղանակային պայմանները, եւ՛ մարդկային գործոն»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել էր մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել էին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր