Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։
Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։
Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։