00:00:00

Օպերատիվ իրավիճակը` մարտի 7-ից 12-ը

20:01, 12 մարտ 2018 Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 12-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 դեպքը բացահայտվել է, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք։ Բացահայտվել է գողության 48, խարդախության 9, կողոպուտի, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, անձի առևանգման 2, յուրացման, շորթման, ապօրինի ծառահատման, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր