00:00:00

Փաշինյանի մարզպետ ընկերը հրահանգել է գյուղապետերին աշխատել իր օգտին

15:51, 03 դեկտեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը՝ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մարզի համայնքապետերին հրահանգել է առաջիկա ընտրություններում աշխատել բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Irakanum.am-ին ահազանգած մի շարք գյուղապետեր, որոնց անունները չենք հրապարակում իրենց իսկ ցանկությամբ հայտնեցին, որ մարզպետը օգտագործելով իր վարչական լծակները հայտարարում է, որ բոլոր այն գյուղապետերը, ովքեր չեն  աշխատի «Իմ քայլը» դաշինքի օգտին պետք է հրաժարական ներկայացնեն։ Գյուղապետերը հույս են հայտնում, որ այս ամենը տեղի է ունենում առանց կենտրոնական իշխանության հետ համաձայնության։ Նշենք, որ միաժամանակ Վահե Ղալումյանը հրահանգել է քվեարկության օրը քվեարկել իր օգտին։ Հավելենք, որ Տավուշի մարզում, որն ընդգրկում է թիվ 13 ընտրատարածքը  «Իմ քայլը» դաշինքը վարկանիշային ընտրակարգով առաջադրել է յոթ թեկնածու։ Այս ընտրատարածքում է առաջադրվել նաեւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։ Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով գյուղապետերն այս ամենի մասին տեղյակ են պահել նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանին, սակայն որեւէ արձագանք չեն ստացել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր