00:00:00

Պուտինի «լավությունը» Փաշինյանին

13:17, 03 դեկտեմբեր 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը... Պատճառը՝ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է...Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել,իսկ հետո նոր հավաքվել... Հիշեցնեմ,որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը....Իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին,որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ,քանի որ 2020 թ-ին այն լռանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնմում պետք է նշանակվի այբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացոցիչը...Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական "լեզվակռիվը",որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին...Սակայն այժմ էլ պարզվեց,որ այն կրկին հետաձգվում է... Դեռ նոյեմբերի 7-ին "Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կարող է նախընտրել "ոչ ոքի" տարբերակը" վերլուծության մեջ ես կանխատեսել էի,որ Պուտինը կնախընտրի "ոչ ոքի" տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին... Այդպիսով,Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց...Նախ, Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ "չհամաձայնեցված" քայլի համար "պատժեց" Երևանին՝չկատարելով Փաշինյանի ցանկությունը,որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ-ը ղեկավարի կառույցը...Ցույց տվեց նույն Փաշինյանին,որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանեն հակահայկական իրենց ծրագիրը...Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ "լավություն" արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը՝նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով,որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած "ՔՊ"-ի վարկանիշի վրա... Չի բացառվում,որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն,Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում և ամեն մեկն իր դերը կատարելով՝Բելառուսը և Ղազախստանը "չուզողների",իսկ ՌԴ-ն էլ "հաշտարարի" հասան նրան,որ Խաչատուրովի փոխարեն "թավշյա" Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը... Հիշեցնեմ,որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՆ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ... Հ.Գ.Հետաքրքիր է,իսկ որքա՞ն է իր "լավությունը" գնահատելու Պուտինը...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր