00:00:00

Մենք կարողանալու ենք լեզու գտնել պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի շնորհիվ Ջավախքը կմնա հայկական. «Սասնա ծռեր»

03:16, 02 դեկտեմբեր 2018

Մենք կարողանալու ենք երկուստեք շահավետ հենքի վրա լեզու գտնել պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի շնորհիվ Ջավախքը կմնա հայկական: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը: Հայտարարությունում ասվում է. «Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ ունի համայն հայության նպատակներն իրականացնելու եւ ազգային խնդիրները լուծելու ծրագիր, այդ ծրագիրն իրականացնելու անսասան կամք եւ վճռականություն։ Ջավախքի եւ Ջավախքի հայության ներկան եւ ապագան մեր գերակայություններից մեկն է։ Մենք կարողանալու ենք երկուստեք շահավետ հենքի վրա լեզու գտնել պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի շնորհիվ Ջավախքը կմնա հայկական եւ կլուծվեն ջավախահայության բոլոր խնդիրները՝ ազգային ինքնությունից մինչեւ սոցիալական ու կենցաղային։ Սկսելու համար մենք պետք է առնվազն ծանրակշիռ ներկայություն ունենանք Ազգային ժողովում եւ դառնանք երկրորդ քաղաքական բեւեռը։ Ուստի Ժամանակն է համախմբվելու Սասնա Ծռերի շուրջ։ Կոչ եմ անում հայաստանաբանակ ջավախահայերին ընտրել Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը, ամեն ինչով աջակցել մեզ՝ դառնալ վստահված անձ, մյուսներին հորդորել, որ քվեարկեն մեր օգտին, ինչպես նաեւ նյութապես օժանդակել մեզ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր