00:00:00

Հայաստանի կառավարության արտերկրյա գրանտները (տեսանյութ)

18:57, 12 մարտ 2018 Տնտեսություն

Անկախացումից ի վեր Հայաստանի կառավարությունը ստացել է միլիարդավոր դրամների արտերկրյա մարդասիրական օգնություն և դրամաշնորհներ: Միայն վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 700 միլիոն դոլարի արտերկրյա անհատույց դրամաշնորհներ: Միայն 2018 թվականին նախատեսվում է ստանալ 74 միլիոն դոլարի գրանտ: Կառավարության խոշորագույն դոնորը ԵՄ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են: Խոշոր գրանտատուներից են եղել Համաշխարհային բանկը, Ճապոնիան, Շվեյցարիան, ՄԱԿ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Դոնորների ամբողջական ցուցակը, սակայն, բավականին ընդգրկուն է․․․ Հայաստանի կառավարությունն ու պետական հիմնարկները ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել անգամ Հնդկաստանից, Իրանից, Բրազիլիայից, Ուկրաինայից ու Վրաստանից: Անիմացիոն տեսանյութում ամփոփվում է Հայաստանի կառավարության ու պետական մարմինների ստացած գրանտների չափը և բերվում ծրագրերի օրինակներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» https://www.youtube.com/watch?v=s-nDTjDbJZg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր