00:00:00

Ցուցադրվեցին հայկական տարազների նախշերով և գորգանախշերով կարված հագուստները (տեսանյութ)

01:01, 02 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 1-ին Մեգերյան Կարպետում «Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրեց նոր «Որդան կարմիր» գարուն-աշուն 2019 հավաքածուի ցուցադրությունը: Ատեքս նորաձևության կենտրոնի մոդելները միջոցառման ընթացքում ցուցադրեցին հայկական տարազների նախշերով և գորգանախշերով կարված հագուստները: Հավաքածուի միջոցով «Տերյան» մշակութային կենտրոնը փորձել էր շունչ տալ հին հայկական նախշերին ` համադրելով դրանք ժամանակակից նորաձևության հետ: Միջոցառման ավարտին հյուրերը շրջեցին ցուցասրահում,որտեղ ցուցադրված էին «Հովհաննես և Նոյեմի Մեգերյաններ»-ի անվան թանգարանի հին ձեռագործ գորգերը և «Մեգերյան Կարպետի» բրենդային գորգանախշերով զարդերը: Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ունկնդել հին հայկական երգերը ժամանակակից մատուցմամբ և տեսնել,թե ինչպիսի հարմարանքների օգնությամբ են ստեղծվում գորգերը: Միջոցառման ավարտին հայկական մթնոլորտը ամբողջացրեց հայկակն անուշահամ գինու հյուրասիրությունը:Նախագիծը իրականացնում էր «Տերյան» մշակութային կենտրոնը «Մեգերյան Կարպետ» ընկերության հետ համատեղ: https://www.youtube.com/watch?v=MfP9f6GnY2U&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր