00:00:00

Հորդորում ենք ոստիկանության ներսում առողջ շրջանակներին տեր կանգնել ոստիկանության սերժանտին. «Սասնա ծռեր»-ի տեսանյութը

00:10, 02 դեկտեմբեր 2018

Հորդորում ենք ոստիկանության առողջ շրջանակներին տեր կանգնել ոստիկանության սերժանտին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը Facebook-ի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը մոտենում է մահակը ձեռքին կանգնած ոստիկանին ու ասում. «Վաղուց նկատել եմ, որ Երեւանում ոստիկանների ձեռքին չկա դուբինկա: Սա կայսերական երեւույթ է, կայսրություններն են ոստիկանության ձեռքը դուբինկա տվել: Մեր նման ազգային պետությունների համար դրա կարիքը չկա: Ես վստահ եմ, որ մի քանի ամիս հետո սրա կարիքն այլեւս չի լինելու»: Այդ ընթացքում մի պահ Սեֆիլյանը ոստիկանի ձեռքից վերցնում է մահակը, ապա վերադարձնում: «Սասնա ծռեր»-ի տարածած հայտարարությունում ասվում է. «Մեզ տեղեկացրել են, որ ներքեւում դրված հղմամբ տեսանյութում երեւացող ոստիկանների հրամանատար սերժանտ Արսեն Խաչատրյանի նկատմամբ ոստիկանությունում հայտարարվել է ծառայողական քննություն։ Նման անհեթեթությունները գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու ոստիկանական համակարգի ներսում առկա անառողջ մթնոլորտը։ Հորդորում ենք ոստիկանության ներսում առողջ շրջանակներին տեր կանգնել վերոնշյալ սպային եւ թույլ չտալ հետապնդումներ մեր հետ նման անմիջական եւ բարիդրացիական շփումների պատճառով։ Դիմում ենք նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳի դիտորդներին աչքի տակ պահելու այս միջադեպը»: https://www.facebook.com/sasnatzrer/videos/311699719432490/UzpfSTk3MzYxNzU3NjA2OTA5NToxODU0ODQ3MDcxMjc5NDcw/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր