00:00:00

«Եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, պատասխանն էլ թող տա ինքը»

18:39, 12 մարտ 2018

«Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են քայլեր անել, նրանք միասնական ծրագիր չունեն: Ասվածի ապացույցը մարտի տասին կայացած հանրահավաքն էր, որն այդքան էլ մարդաշատ չէր, և իրատեսական չեմ համարում ընդդիմադիր հատվածի ներկայացրած պահանջները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարից: Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում նրան, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Խոշոր հաշվով ավելի լավ է՝ պատասխան տա այն մարդը, ով կառավարելու է. մինչև հիմա երկիրը կառավարել է նախագահը, պատասխան է տվել վարչապետը: Հիմա, եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, պատասխանն էլ թող տա ինքը, ոչ թե ստացվի էնպես, որ Սերժ Սարգսյանը կառավարի, իսկ պատասխանը տա Կարեն Կարապետյանը»: Հա հավելեց, որ հարց է մնում, թե երբ ընդդիմությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հեռացումը համակարգից, ինչու այլ մարդու անուն չի տալիս: «Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը մեր ընդդիմադիրներն ասում են ոչ, բայց փոխարենը չեն տալիս այլ թեկնածուի անուն: Ինչպե՞ս կարող է հասարակությունը նման պահանջին վստահել»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր