00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը թափառող շների պատճառով Nissan-ով վթարի է ենթարկվել և կողաշրջվել

18:20, 12 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Nissan մակնիշի 35 NO 243 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի չորացած ծառերի և կողաշրջված վիճակում հայտնվել «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տարածքում, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Վթարի պատճառը թափառող շներն են եղել, ու վարորդը շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը»։ Բնակիչները նշում էին նաև, որ բազմաթիվ անգամ Աջափնյակ թաղապետարան ահազանգել են, որպեսզի թափառող շներին հավաքեն, սակայն անօգուտ. թաղապետարանի չինովնիկները «ուղտի ականջում քնած են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր