00:00:00

Սրտանոթային հիվանդությունների պիկը բաժին է ընկնում ցուրտ սեզոններին. սրտաբան

17:41, 12 մարտ 2018

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգեոգրաֆիկ ծառայության ղեկավար, սրտաբան Մերուժան Սաղաթելյանի խոսքով՝ սիրտանոթային հիվանդությունները դեռ 70-ականնեից սկսեցին զբաղեցնել մահացությունների մեջ առաջին տեղը: Աճը արձանագրվում է ավելի շատ արևմտյան երկրներում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: 100 հազար բնակչությանը տարեկան բաժին է ընկնում 200 դեպք: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի նվազագույն թիվը բաժին է հասնում Ճապոնիային: Բժիշկն ասաց, որ այս հիվանդության զարգացման կոնկրետ պատճառներից առաջինը կենսակերպն է, ծխելը, բարձր ճնշումը, շաքարային դիաբետը: Նա նկատեց, որ սեզոնային փոփոխություններ լինում են, սակայն այնպես չէ, որ միայն գարնանն ու աշնանն են սրանում: «Տարվա կտրվածքով սուր ինֆրակտի ու սրտանոթային հիվանդությունների պիկը բաժին է ընկնում ցուրտ սեզոններին, ավելի քիչ են ավելի տաք սեզոոններին»,-ասաց նա ու հավելեց, որ նաև դեպրեսիան կարող է նպաստել սրան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր