00:00:00

Խոսքի, ձեզ պիտի հարցնեմ՝ ինչ վաճառեմ, ինչ գնեմ․ Ղուկասյան

16:44, 12 մարտ 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հաստատում է տեղեկություններն այն մասին, որ վաճառքի է հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, շինություններ, հողատարածքներ: Irakanum.am-ի հետ զրույցում Ղուկասյանը իր ոճին համախատասխան նախ սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին: Ղուկասյանին հորդորեցինք պատասխանել բուն թեմային առնչվող հարցերի: List.am-ով ձեր ունեցվածքն եք հանե՞լ վաճառքի հարցին, Ղուկասյանն արձագանքեց. «Լավ եմ արել, խոսքի ձեզ պիտի հարցնեմ: Բդի ձեզի հարցնենք, թե մենք ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք: Եթե մի բան վաճառում ենք, ուրեմն սնանկացե՞լ ենք»,- ասաց Ղուկասյանը, հավելելով, որ երկիրը լուրջ խնդիրներ ունի, իսկ լրագրողները զբաղված են այլ հարցերով: Օրենսդիր գործունեությամբ զբաղվող Ղուկասյան Վարդանին տարօրինակ է թվում, որ լրագրողները նման հարցադրումներ անում: Դիտարկմանը, թե քաղաքական գործիչ եք համարվում, եւ ձեր գործունեությունն այդ տեսակետից հանրային հետաքրքություն ունի, Վ. Ղուկասյանն արձագանքեց. «Հարցնելու էլ չափ կամ դուք այնպիսի բաներ եք հարցնում...դուք կարեւոր խնդիրները թողած ընկել եք եսիմ ինչերի հետեւից: Լավ, սրանից հետո եթե ես մի բան ուզենամ գնել, կամ վաճառել, ես կհարցնեմ: Խնդրում եմ այս խոսքերս գրեք: Սրանից հետո ձեզ կհարցնեմ կարելի՞ է մի բան գնեմ, կամ վաճառեմ, հաց ուտեմ, քնեմ»: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր