00:00:00

Մեր ինչի՞ն են պետք Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն. Արա Պապյան

15:39, 12 մարտ 2018

«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը Facebook-յան իր էջում գրել է. Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել: Մեր ինչի՞ն են պետք Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերնրի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչու՞ ենք փող ծախսում դրանց վրա՝ կարծեմ տարեկան 12 մլրդ. դրամ: Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչու՞ չենք կարող անել նույն բանը հանրային, բայց էության մեջ իշխանական, ռադիո-հեռուստատեսության հետ: Առանց դրանց էլ մի տասնյակից ավել կան: Չեմ առաջարկում փակել և ավելացնել գործազուրկների թիվը: Պարզապես պետք է աճուրդով վաճառել: Կասեք էլի մեծահարուստները կառնեն: Թող առնեն: Այսպես, թե այնպես իրենք ունեն իրենց հեռուստա-ռադիո-կայքերը: Գոնե մեր գրպանից չենք ծախսի: Նաև բյուջե փող կմտնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր