00:00:00

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

15:42, 12 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։ Դատական բժիշկը,  զննելով դին, հայտնեց, որ ըստ տեղեկությունների, մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր