00:00:00

Անկուսակցական թեկնածուն հաղթել է կուսակցականներին

15:06, 12 մարտ 2018

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ տվյալներով՝ընտրություններին մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Լոռու մարզի Դեբետ համայնքում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Աշոտ Ղազարյանը: Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ կուսակցության անդամ Արայիկ Սարգսյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:   Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում էլ միակ թեկնածու Էդվարդ Միրզոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 315 կողմ և 1 դեմ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր