00:00:00

Ոստիկանապետին կից հասարակական խորհուրդը ոստիկանության աշխատանքը թափանցիկ է դարձնելու Ֆեյսբուքում

23:10, 01 դեկտեմբեր 2018

Ոստիկանապետին կից հասարակական խորհուրդը ֆեյսբուքյան համանուն էջ է ստեղծելու՝ ոստիկանության աշխատանքն ավելի թափանցիկ ու հաշվետվողական դարձնելու նպատակով: Այս մասին որոշում ընդունվեց խորհրդի՝ դեկտեմբերի 1-ի հերթական նիստում: «Հասարակական խորհուրդը ստանձնել է ոստիկանության  և հասարակության կապն ամրապնդելու,  հասարակության ձայնն ավելի լսելի դարձնելու գործառույթ: Հանրությունը պետք է իմանա, թե խորհրդում որ հարցն է  քննարկվել և ինչ լուծումներ են տրվել: Հաշվի առնելով, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը վերջին շրջանում ամենահայտնին է՝ առաջարկում ենք ստեղծել խորհրդի համանուն էջ, որի օգնությամբ պետք է մարդկանց իրազեկենք:  Էջում տեղադրելու ենք գործունեության հաշվետվություն, ստանալու ենք նամակներ, բողոքներ և դա փոխանցելու ենք ոստիկանությանն ու պահանջելու ենք լուծումներ»,-առաջարկը ներկայացրեց խորհրդի անդամ  Դավիթ Պեդանյանը: Նա նկատեց՝ վերջապես լինելու է հարթակ, որում կարող են հանրության խնդիրներն իմանալ, նրանց իրազեկել տարբեր թեմաների վերաբերյալ: Այս էջի օգնությամբ նաև հնարավորություն են ունենալու օբյեկտիվ և ոչ քաղաքական քարոզ անել: «Խորհուրդը միտված է ոստիկանությանն ավելի մարդամոտ դարձնելուն: Սակայն դրա գոյության մասին քչերը գիտեն: Մարդիկ մեզ չեն ճանաչում: Էջը միտված է լինելու նաև խորհրդի գոյության մասին մարդկանց իրազեկելուն»,-նշեց Պեդանյանը: Այդ էջի միջոցով հանրությանը իրազեկելու են ճանապարհային երթևեկության և շատ այլ կանոնների մասին: Պեդանյանը կարևորեց, որ այդ էջում ներկայացված լինի նաև հեռախոսահամար, որով հանրությունը մշտական կապի մեջ կլինի ոստիկանության հետ: Ոստիկանապետ Օսիպյանը առաջարկը դրական համարեց: «Կարծում եմ, որ անգամ անհրաժեշտ է դա, եթե ձևավորել ենք խորհուրդ, ապա պետք է ունենանք նաև Ֆեյսբուքի էջ: Կարծում եմ, որ այդ էջը լայն տարածում կստանա, դրանով ցույց կտանք ոստիկանության թափանցիկ և բաց աշխատելաոճը` ի շահ ժողովրդի: Սա կնկարագրի նաև, որ իրավիճակ է փոխվել»,-ասաց Օսիպյանը: Խորհուրդն հավանություն տվեց ֆեյսբուքյան էջ ստեղծելու առաջարկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր