00:00:00

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

22:59, 01 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար. ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր