00:00:00

Պետությունը պետք է կանգնի, գյուղացու, աշխատող մարդու կողքին. Գագիկ Ծառուկյանը Թալինում է

21:36, 01 դեկտեմբեր 2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Թալինում քարոզարշավի շրջանակում անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին: «Մշակելու համար հողը կա, պարզապես պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա աշխատել: Կարողանա հողի մշակման գործում իր կատարած ներդրումը հետ բերել: Դրա համար պետք է հաշվի առնել բազմաթիվ հարցեր՝ սկսած սերմերի որակից, վերջացրած գյուղտեխնիկայով»,-  ասաց  Գագիկ Ծառուկյանը: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կարևորեց գյուղատնտեսական մթերքի մրցունակ լինելը: Նա անդրադարձավ հարկային քաղաքականությանը՝ նշելով, որ այդ համատեքստում բացթողումները պետք է շտկել, մարդկանց բեռը թեթևացնել: «Բոլորը կարող են ճարտար խոսել, բայց պետք է գործնականում քայլեր ձեռնարկել, որ գյուղացին, աշխատող մարդը իր գործունեությունը ծավալելու, ընտանիքի բարեկեցությունը ապահովելու հնարավորություն ունենա »,-ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա անդրադարձավ հայրենադարձության խնդրին: Գագիկ Ծառուկյանը ողջունում է հայրենադարձությունը՝ ընդգծելով, որ պետությունը պետք է կանգնի Հայրենիք  տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիքի կողքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր