00:00:00

Մանվել Գրիգորյանին պատկանող 40 օբյեկտներ հետ կվերցվեն. Փաշինյան

20:43, 01 դեկտեմբեր 2018

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող 40 օբյեկտներ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթներով: Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սա պարզել է  Հատուկ քննչական ծառայությունը: «Իրականում ոչ մի մրցույթ  չի եղել եւ ՀՔԾ-ն արդեն դիմել է  Տարածքային և զարգացման նախարարություն, որպեսզի նախարարությունը Արմավիր եւ Տավուշի մարզի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները դիմեն դատարաններ եւ այդ ամբողջ գույքը վերադարձվի համայնքներին»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օբյեկտները Արմավիրում եւ Տավուշում են։ «Միայն  Արմավիրի մարզում  475 հեկտար տարբեր նշանակության հողատարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու եւ թույլ չենք տա, որ ժողովրդից գողացված լումա անգամ մնա»,-հայտարարել է Փաշինյանը Քաջարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր