00:00:00

Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին, հայ հավատացյալ մարդը մտահոգվում է. Վ. Սարգսյան

19:34, 01 դեկտեմբեր 2018

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր. մենք շատ ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարեւոր է։ Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի եւ Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է: Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում: Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում: Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որեւէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից եւս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն: Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ եւ ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարեւաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար>:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր