00:00:00

Ադրբեջանական կողմը 2016-ին հրադադարի ակնհայտ խախտողն է. Զատուլին

18:09, 01 դեկտեմբեր 2018

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունն, իհարկե, կապված է ԼՂ անկախության ճանաչման է եւ հանրապետության պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Սա ցանկացած մոդելի մակերեւույթին է: Բայց այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է: Նախեւառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, եւ չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն: Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի եւ Երեւանի տարածքային պատկանելիության մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների պատմական էքսկուրսները վստահության եւ կարգավորման հարցերին չեն մոտեցնում», - ասաց Զատուլինը: Նա նշեց, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է սրում ուշադրությունը ԼՂ շուրջ իրադարձություններին, արտասահմանցիների ուղեւորություններին ԼՂ: «Ես ինքնս 2010-ից անցանկալի անձ եմ, որովհետեւ մեծ պատվիրակության կազմում՝ մոտ 150 մարդուց բաղկացած, հետեւում էի խորհրդարանական ընտրություններին: Այդ ժամանակ ես այնտեղ ոչ մեկ, ոչ էլ 10 անգամ էի եղել: Առաջին անգամ ես Ղարաբաղ գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղաթիռով 1994-ին: Թեեւ դա ադրբեջանական կողմի դժգոհությունն առաջացրեց, բայց ոչ ոք ինձ անցանկալի անձ չհայտարարեց, թեեւ ես էլ, չէի երազում Բաքու գնալ», - ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հասել են նրան, որ փորձում են ձերբակալել մարդկանց՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունը: «Այս իրավիճակում շատ դժվար է որպես բարի կամքի դրսեւորում կամ փաթեթային սկզբունք պնդել տարածքների վերադարձի մասին: Առավել եւս, գիտենք, որ սա ԼՂ համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարոցղ է գնալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգության երաշխիքներին», -կարծում է Զատուլինը: Նրա խոսքով, Բաքուն փակուղային դրություն է ստեղծում, որը կապված է տարածքների վերադարձի հետ, նույնը կատարվում է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: Դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները՝ հայրենասիրությամբ արդարացնելով ամեն տեսակ ապօրինություններ: Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանում պետք է կենտրոնանան պատերազմի անթույլատրելիության վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր