Քարոզարշավի 6-րդ օրն է, իսկ Էջմիածնում ընտրապայքարն ընթանում է մեկ քաղաքական ուժի շրջանակներում, մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի։ Ի սկզբանե Արմավիրի մարզում իշխանական ուժի ռեյտինգային ցուցակում ընդգրկված թեկնածուները համեմատած մյուս ընտրատարածքներում նույն ուժի թեկնածուների, համարվում էին ամենաքիչ հավակնություններ ունեցողները, ինչը պայմանավորված էր ոչ այնքան հայտնի դեմքերի առաջադրմամբ։ Սակայն, արի ու տես, որ նույն հանգամանքից բխով առավել արատավոր երևույթ է այդ թեկնածուների հովանավորչության պահանջը, որը նրանք բավարարում են խաղի անարդար սկզբունքների կիրառմամբ։ ArmDay.am-իտեղեկություններով Արմավիրի մարզում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածուներից ոմանք վարչական ռեսուրսի օգտագործմամբ են աչքի ընկնում։
Վերոբերյալը պարզաբանելու համար նշենք, որ մեր աղբյուրների համաձայն՝ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը գյուղեգյուղ ընկած գյուղապետերին խոստանում է, որ իր ընտրվելուց հետո նրանք կպահպանեն իրենց պաշտոնները։ Այս խոստումները արդյունք չէին տա և չէին դրդի գյուղապետերին անձնուրաց նվիրվել Կարեն Գրիգորյանի քարոզչությանը, եթե դա չլիներ նրանց վերջին հույսը, քանի որ հազիվ թե այդ նույն նախկին ՀՀԿ-ականները կարողանան այդ հույսը դնել իրենց վաղեմի կուսակից «մտահոգների» վրա։ Հատկանշական է, որ Արմավիրի մարզի գյուղապետարանների պատերին գերակշռում են հենց Կարեն Գրիգորյանի պաստառները։
«Իմ քայլը» դաշինքի հաջորդ «հերոսը», հերոսի՝ Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանն է, ով կարող է «Վարչական ռեսուրսի և կապիտալի ներդրումը ընտրապայքարում» թեմայով դասախոսություններ վարել Շմայսի, Լֆիկ Սամոյի և մյուս բոլոր նախկին ու ներկա ՀՀԿ-ականների հետ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արգիշտի Մեխակյանի քարոզչական շտաբի ոչ ֆորմալ ղեկավարը հանդիսանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով այս օրերին զանգերի միջոցով հորդորում է իր ընտրողներին քվեարկել Արգիշտի Մեխակյանի օգտին։
Կարելի է ասել, որ այս թեկնածուն բացի «փող բաժանելուց», ամեն ինչ անում է, չնայած փողել է բաժանում, բայց որոշակի ծառայությունների դիմաց․ տասնյակ վարորդներ է վարձում, որ իր պաստառներով վարձու մեքենաները վարեն, գումար է տրամադրում թռուցիկ բաժանողներին և շտաբում պարզապես նստողներին։ Բայց այս ամենից զատ հատկանշական է, որ Արգիշտի Մեխակյանը բացահայտ գերաջակցություն է ստանում Մանեվել Գրիգորյանի բերկամների և ողջ Երկրապահի կողմից։ Նրան է աջակցում նաև Մանվել Գրիգորյանի եղբորորդի, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետ Զարզանդ Գրիգորյնաը ՝ «Զնդո»-ն։ Զարզանդ Գրիգորյանը հավանաբար հույս ունի, որ նման ծառայություններ մատուցելով Արգիշտի Մեխակյանին՝ կկարողանա պահպանել գյուղապետի պաշտոնը։
Այս ամենի ֆոնին՝ մնացած թեկնածուները, և ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մրցակից ուժերի ներկայացուցիչները, այլև հենց իշխանական ուժի մյուս վարկանշակին թեկնածուները կանգնած են մի իրավիճակի առաջ, որի դեմ անկարող են որևէ հակազդեցություն ցույց տալ, քանի որ այս ողջ ընտրապայքարն ընթանում է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված Ընտրական օրենսգքրի տրամաբանությամբ, և տարօրինակ չէ, որ կհաղթեն այն մարդիկ, ում ավելի հոգեհարազատ է «սերժահանրապետական» ռեժիմը։