00:00:00

Վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին. Արտակ Բեգլարյան

16:44, 01 դեկտեմբեր 2018

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման տարեդարձի առթիվ. «1989թ. դեկտեմբերմեկյան որոշման տարեդարձի առթիվ նշեմ, որ վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին: Այս նպատակի շուրջ շատերն են միակարծիք, քննարկման ու բանավեճի ենթակա է ավելի շատ լավագույն մեխանիզմի ու պահի ընտրության հարցը: Մեկ ազգ, մեկ հայրենիքն իրականություն է, մնում է դրանց ավելանա մեկ պետականությունը»: Հիշեցնենք՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989թ. դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր