00:00:00

Շքեղ առանձնատուն, թանկարժեք՝ վարձակալություն․ «կրթական օլիգարխիա» (լուսանկարներ)

15:39, 01 դեկտեմբեր 2018 Ֆոտոշարք

Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո առ այսօր տեղի ունեցող զարգացումները, բացահայտումներն ու սկանդալային տեղեկությունները սառը ցնցուղ պետք է լինեին Հայաստանի քաղաքացիների համար։ Տարիներ շարունակ նախկին իշխանության պարագլուխներն ու այդ բուրգի տարբեր հատվածներում հանգիստ տեղավորվածներն իրականում իրականացրել են մեկ նպատակ՝ որքան հնարավոր է, եւ ինչից հնարավոր է փող կուտակել։ Այդ ճանապրհին նրանք չեն կանգնել և ոչ մի բանի առաջ։ Կրթական ոլորտը եւս չէր կարող բացառություն լինել։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք «Այբ» դպրոցում առկա խնդրին։ Գրել էինք, որ հիասքանչ, համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագիրը ինչ-որ պահի սխալ ճանապարհով էր գնացել։ Մատաղ սերնդին դաստիարակելու, Հայաստանում իրապես մտքի հեղափոխություն իրականացնելու ծրագիրը սակայն շեղվել էր իրական ուղղուց։ Ներկայումս դպրոցում աուդիտ է իրականացվում։ Կրթության ոլորտի պատասխանատուները չեն շտապում մանրամասներ հայտնել ընթացող զարգացումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ։ Հստակ է հետեւյալը՝ ուժի մեջ է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ուղղված ԱՅԲ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանին։ Արայիկ Հարությունյանն ասել էր, ոչ ոք այդքան կրթության ոլորտին հարված չի հասցրել, որքան եկեղեցականը։ Վեհարով Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Բաղրամյան 26-ում լավագույնս սերտել էր խաղի այն կանոնները, որոնք սահմանվել էին նախկինների կողմից։ «Այբ» դպրոցում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում։ Դրանց մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։ Հիմա մեկ այլ տեղեկությունների մասին, որոնք հնարավոր է այլեւս զարմանք չառաջացնեն։ Խոսքն այս լուսանկարների մասին է։ Առանձնատունը գտվում է Երեւանի էլիտարների թաղամասում։ Մոնումենտում նախկին իշխանականների առանձնատների կողքին վեր խոյացած այս հսկայական առանձնատունը Տեր Մերսոպ քահանա Արամյանինն է։ Հայաստանում ընդունված էր, որ նման շքեղ տներ կարող են ունենալ միայն իշխանական էլիտայի ներկայացուցիչները։ Առհասարակ եկեղեցու եւ հոգեւորականների նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը միշտ այլ է եղել։ Նրանք ակնածանքով են խոսել Տիրոջը ծառայողների մասին։ Մինչդեռ հայկական իրականությունում պատկերը բոլորովին այլ է։ Թե ինչ միջոցներով է եկեղեցականը կառուցել նմանատիպ շքեղ առանձնատուն թերեւս դժվար չէ ենթադրել։ Հիմա մեկ այլ շինության մասին։ Լուսանկարներն արված են Երեւանի Կորյունի փողոցում տեղակայված Ուրարատու համալսարանից։ Հենց այս շենքի 9-րդ հարկում է տեղակայված ԱՅԲ հիմնադրամը, որտեղ գտնվում է նաեւ քահանա Արամյանի գրասենյակը։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հենց այս շենքի 9-րդ հարկը ԱՅԲ հիմնադրամը վարձակալել է շուկայական արժենքերից մի քանի անգամ բարձր գնով։ Ու՞մ է պատկանում այս տարածքը, եւ ինչու՞ է հիմնադրամը այն վարձակակել մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Գաղտնիք չէ, որ վարձակալության տրվող տարածքների պակաս Երեւանում չկա։ Մեր ունեցած տեղեկություններով ինֆորմացիոն այս բազան դրված է նաեւ գործող իշխանությունների սեղանին։ Վերջիններս սպասում են աուդիտի արդյունքներին։ Կրթական ոլորտում սենսացիոն բացահայտումներ են սպասվում, որոնց արդյունքները ոմանց դժվար թե գոհացնեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր