00:00:00

Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուկը

03:27, 01 դեկտեմբեր 2018 Շոուբիզնես

Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։ Համաեվրոպական երաժշտական մրցույթում մեր 13-րդ դեսպանի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի «Լավ երեկո» ծրագրի ավարտին։ Սրբուկն այս տարի հայ եւ միջազգային հեռուստադիտողին հիացրեց ուկրաինական «Ձայնը» նախագծում իր մասնակցությամբ: Դեռեւս պարզ չէ, թե ինչ երգով է երգչուհին ներկայանալու մրցույթին: Այս առիթով Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է հեղինակների մրցույթ: Նախորդ երկու տարիների ընթացքում, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը «Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցներին ընտրել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով։ Այդպիսով, 2017 թ-ին Հայաստանը մրցույթում Fly with Me երգով ներկայացրեց ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, իսկ 2018-ին մեր երկրի պատվիրակը դաձավ ուկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը, որը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը հաղթեց «Քամի» երգով։ «Եվրատեսիլ 2019»-ի հանգրվանը Իսրայելն է։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր