00:00:00

Արմավիրի դատախազությունը կպարզի ՀՀԿ քարոզչությունը խոչընդոտելու մասին կուսակցության հաղորդումը

00:41, 01 դեկտեմբեր 2018

 ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել Էջմիածին քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀԿ հայտարարության մասին: «ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը: ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր