«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի վնասվածքը:
«Սանչեսը երկար ժամանակով է դուրս մնացել շարքից: Չեմ ցանկանում ասել, թե կոնկրետ որքան ժամանակով, որպեսզի ռիսկի չդիմեմ: Բայց, իմ փորձից դատելով, մինչև տարվա վերջ նա հաստատ չի խաղա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:
Չիլիացին ազդրի հետին հատվածի վնասվածք է ստացել մանկունիացիների մարզման ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանչեսը չի կարողանա օգնել մանկունիացիներին անգլիական Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ խաղում:
«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 1-ին, Սաութհեմփթոնի «Սենթ-Մերի» ստադիոնում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
armsport.am