00:00:00

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում». Նիկոլյա Ազնավուր

19:31, 30 նոյեմբեր 2018

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, օրերս Մոսկվա է ժամանել, որտեղ մասնակցել է «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը: Նա rusarminfo.ru-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին՝ ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել, և ինչպես է զգում իրեն իր նախնիների հայրենիքում: Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան Հայաստանում է եղել բազմիցս, սակայն մեր երկիր տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել է այս տարի: «Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է»,- ասել է Ազնավուր կրտսերը:   Ամենամեծ խնդիրը, որին նա բախվել է Հայաստանում, լեզվին չտիրապետելն է: «Այժմ ես ակտիվ հայերեն եմ սովորում: Այն շատ բարդ է, սակայն կամաց-կամաց (դա ասել է հայերեն-Խմբ.) ստացվում է խոսել»,- ասել է շանսոնյեի որդին: Նա պատմել է, որ Հայաստանում իր եվրոպական արտաքինի պատճառով, քանի որ մայրը շվեդուհի է, հաճախ չեն ընկալում իրեն որպես հայ, և նա ստիպված է լինում ամեն անգամ ապացուցել, որ «իսկական հայ» է: «Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Հնարավոր է՝ հայի արտաքին չունեմ: Սակայն ֆրանսերենում կա լավ արտահայտություն՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ կաս»: Դա իսկապես այդպես է»,- ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր