00:00:00

Դավիթ Սանասարյանը չի վերանշանակվի․ իշխանությունը նոր թեկնածու ունի

15:39, 30 նոյեմբեր 2018

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքի հաղթանակն առավել իրատեսական է։ Սա չեն ժխտում նաեւ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը, որոնք պայքարում են պատվավոր երկրորդ հորիզոնականի համար։ Փաստը, որ Իմ քայլը դաշինքը խորհրդարանում լինելու է բացարձակ մեծամասնություն, խոսում է այն մասին, որ Փաշինյանը հնարավոր է եւ միայնակ ձեւավորի կառավարություն, ստանձնելով ամբողջական պատասխանատվություն։ Սակայն Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով գործադիր իշխանության ներկայիս կազմը ընտրություններից հետո փոխվելու է։ Նախ, որ մի շարք նախարարություններ են միավորվելու, որի արդյունքում կադրային կրճատումներ կլինեն, որոշներն էլ չեն վերանշանակվի։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով ընդգրկված է Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակում, ինչպես նաեւ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով ընտրություններից հետո կվերցնի մանդատը, եւ չի վերանշանակվի ՊՎԾ պետի պաշտոնում։ Իշխանություններն արդեն ունեն վերահսկողական ծառայության  պետի իրենց նոր  թեկնածուն։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական կյանքում ցանկացած վերադասավորում չի բացառվում, առայժմ այդ անունը չենք հրապարակում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր