00:00:00

ՊՆ-ն տարբեր մասնագետների առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինծառայություն սահմանամերձ զորամասերում

15:36, 30 նոյեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում`  ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար եւ դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՊՆ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է «ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ պահեստազորում հաշվառված արական սեռի եւ, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչեւ 36 տարեկան քաղաքացիները: Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով. - օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, - ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն, - ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր`երեք տարի ժամկետով: Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից եւ փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաեւ մինչեւ 60 հազար ՀՀ դրամ հավելավճար: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր