00:00:00

Կողմնորոշվեք, Դուք վարչապե՞տ եք, թե՞ ՔՊ քարոզիչ. Ա. Աշոտյան

21:43, 19 նոյեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Սա բացարձակ անթույլատրելի է: Կա´մ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր   կարգավիճակից, կա´մ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնեական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվեն: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը: Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ո´չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ո´չ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից: Պարո´ն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր