Ամեն օր հազարավոր երեխաներ են մահանում, որոնց վրա մենք ուշադրություն չենք դարձնում: Նրանք մահանում են քաղցից: Նրանք նույնքան կարևոր են: Բոլորս վաղ թե ուշ մահանալու ենք, քանի որ ամեն ինչ անցողիկ է: Գուցե մեզ համար տխուր է, բայց ոչ այնքան, որքան նրա ընտանիքի համար»,- նշել էր Ալվեսը:
Այս հայտարարությունից հետո մամուլը և ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները սկսեցին քննադատել Ալվեսին:
Քննադատությունների ալիքից հետո Ալվեսն իր թվիթերյան միկրոբոլոգում գրել է, որ չէր ցանկանում վիրավորել ինչ-որ մեկին: Ալվես նշել է, որ ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, ում վիրավորել է:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Աստորիին մահացած էին գտել հյուրանոցի համարում, որտեղ թիմը պատրաստվում էր առաջիկա հանդիպմանը: 31-ամյա ֆուտբոլիստը մահացել է քնած ժամանակ: