07:36:19

ԱԺ-ն երկրորդ անգամ քննարկում է վարչապետի ընտրության հարցը

16:13, 01 նոյեմբեր 2018 Տեսանյութեր

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 1-ի իր հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ 1/3-ի կողմից առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: 43 պատգամավոր ստորագրել է առաաջադրման տակ, որոնց շարքում են «ԵԼՔ», «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումն ունի ֆորմալ բնույթ. Պետք է խորհրդարանը երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրի, որ հնարավոր լինի ցրել ԱԺ-ն եւ գնալ նոր ընտրությունների:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31