00:00:00

Արհեստական խոսակցություններ են, խուճապ չկա. Մարտուն Գրիգորյան

20:38, 09 մարտ 2018

ԱԺ նախկին պատգամավոր, «Տրանս- Ակնթարթ» ընկերության նախագահ Մարտուն Գրիգորյանը արհեստական է համարում խոսակցություններն այն մասին, որ իր ղեկավարած ընկերության եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջեւ կարող է լարվածություն առաջանալ եւ, որ ինքը խուճապի մեջ է: Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երևան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երևան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության և ՀԿԵ-ի միջև։ Irakanum.am-ի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը նշեց, որ որպես գյումրեցի ուրախ է, որ նոր գնացքը գործարքվել է, սակայն որեւէ խուճապ չկա:  «Տրանս- Ակնթարթ» ընկերությունը արդեն մեկ տարուց ավել է բարեփոխումների փուլ է մտել: Այդ ընթացքում շարժակազմը թարմացրել ենք, փոխել ենք, նոր Մերսեդես- Վիտո մեքենաներ ենք ձեռք բերել, որը աշխատում է Գյումրի- Երեւան, Գյումրի- Էջմիածին եւ Գյումրի- Հոկտեմբերյան ուղղություններով»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ առաջիկայում պլանավորում են հանրապետության մյուս քաղաքներ եւ մարզեր սպասարկել: «Բնականաբար մեկ տարի առաջ այս գնացքի հետ կապված խոսք գնալ չէր կարող, եւ չկար նմանատիպ ծրագիր եւ այդ բարեփոխումներն արել ենք: Ամեն օր մենք մի նոր բան փորձում ենք անել, որպեսզի գնալով ավելի նորմալ սպասարկում կազմակերպենք, որը ժողովրդին հասուն կլինի»,- ասաց ընկերության նախագահը: Ըստ նրա նոր մեքենաները ապահովված են WI-FI կապով, միացված են JPS համակարգին, որը հնարավորություն է տալիս ուղեւորափոխադրումը վերահսկելի դարձնել: «Այդ կերպ վերահսկվում է արագությունը, մեքենայի գտնվելու վայրը, ուղեւորների քանակը, որն ավելի անվտանգ է դարձնում երթեւկությունը»,- ասաց նա, հավելելով, որ բացի այդ գործում են տաքսի մեքենաներ: Հաշվի առնելով այս ամենը Մարտուն Գրիգորյանն ասաց, թե այս պարագայում գնացքը իրենց հետ մրցակցության մեջ մտնել չի կարող: «Գնացքը չի կարողանա ունենալ այն հնարավորությունը, որ ասենք իր 125 ուղեւորներին Երեւանի 15 թաղամասից մյուս հատվածներ տեղափոխի»,- ասաց նա: «Այս ամենը արհեստական խոսակցություններ են, սակայն ուրախ ենք, որ նոր գնացքը կա: Չգիտենք, թե որքան մարդկանց է այն օգնել, բայց ասեմ, որ «Տրանս- Ակնթարթ» ընկերությունը աշխատանքով ապահովել է շուրջ 40 ընտանիքի, եւ եթե այդ «տագնապը» լինի, ապա այն պետք է  լինի այդ ընտանիքների մոտ»,- ասաց նա: Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ընկերությունն իր գործունեության 20 տարիների ընթացքում  շուրջ մեկ միլիոն դոլարի ներդրում է ունեցել Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի բնակիչների համար: Նա նաեւ ասաց, որ այն վարորդները ովքեր մեկնել էին արտագնա աշխատանքի, այս տարի որոշել են մնալ Գյումրիում՝ աշխատել ընկերությունում: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր