Պահանջում եմ, որ Նավասարդ Կճոյանը պաշտոնանկ արվի։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Վեհափառ, ինչքա՞ն դեռ պիտի սպասես, պաշտոնանկ արեք, ո՞նց կարող է նա լինել թեմի առաջնորդ, հիմա էլ գնա Շիրակի թեմում պղծությամբ զբաղվի»,– ասել է նա։
Մեկ այլ գրառմամբ էլ Մարուքյանն անդրադարձել է այսօր Գյումրիում տեղի ունեցածին. «Երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը Գյումրիում Փաշինյանը իրեն հատուկ ձևով կրկին քաղաքական խարդավանքներ սերմանեց՝ զավթելով Յոթ Վերք եկեղեցին և անցկացնելով սեփական «պատարագը»։ Սա Մայր Տաճարի զավթումից առաջ գլխավոր, իսկ թատերական լեզվով ասած՝ «գեներալնի» փորձն էր։
Նույն գործիքակազմը կիրառելով՝ իշխանությունները կարող են հրահանգել կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես կալանավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, և զավթված եկեղեցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններից ու ծեսից դուրս «պատարագ» անցկացնել։ Միակ հուսադրող բանն այն է, որ տեղական հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցել այդ սրբապղծությանը։
Անգամ մոմավաճառները բոյկոտել են Յոթ Վերք եկեղեցում տեղի ունեցած միջոցառումը։ Արդյունքում այն անցկացվել է զոռով բերված հավատացյալներով, հյուրախաղի եկած երգչախմբով և սկանդալների մեջ թաթխված սրբազաններով ու քահանայով»։