00:00:00

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյան

22:15, 07 դեկտեմբեր 2025 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.

«Ըստ Նիկոլի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 301-ին ստեղծել է պետությունը, ուստի Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի պատարագներին ընդառաջ:

Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է՝ որպես պետական կրոն:

Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակիգիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Իսկ թե ինչ եղավ հետո, երբ խեղկատակը միջազգային հարթակներից խոսում էր Տիգրան Մեծի թագավորությունից, ականատես ենք բոլորս:

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում..»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր