00:00:00

Սամվել Ալեքսանյանը շշկռվել էր (տեսանյութ)

12:02, 29 հոկտեմբեր 2018

«Ես ոչ մի անգամ էլ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս հասցեմ», – այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա միակ պատգամավորն էր, ով խորհրդարանում վարչապետի թեկնածուի քվեարկության ժամանակ դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ «Ես շշկռվեցի, պիտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ դեմ քվեարկեցի», լրագրողներին ասաց Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության ժամանակ Ալեքսանյանը միակ պատգամավորն էր, ով դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, թեև Փաշինյանին թեկնածությունը ֆիկտիվ էր առաջադրված։ https://www.youtube.com/watch?v=lkkSjAH-MyA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր