00:00:00

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով

11:18, 27 հոկտեմբեր 2018

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով, հաղորդել Է Ղազախստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: «Նոյեմբերի 8-ի օրվա առաջին կեսին Աստանայում կկայանա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն, իսկ օրվա երկրորդ կեսին կկայնա ՀԱՊԿ-ի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունում: ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր