00:00:00

Միրզոյանի «բերած» կադրը զբաղված է ամեն ինչով, բացի կոնկրետ գործից․ բաց նամակ Փաշինյանին

14:29, 26 հոկտեմբեր 2018

Հարգելի, սիրելի և մեծ գնահատանքի արժանի մեր նորընտիր կառավարություն՝ հանձին մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Մեր պայքարը ավելի կարճ տևեց, քան այն լավն ու բարու ձեռք բերումն, որ ակնթարթորեն կորցրեցինք, նույնիսկ դեռ չտեսած: Սիրով և համերաշխությամբ ձեռք բերեցինք նոր, արդար և մեծ հույսերով դեպի վառ ապագան տանող իշխանություն և շատ կարճ ժամանակում կորցրեցինք անգամ երազելու ունակություններս: Մենք Ձեզ հավատում ենք, դրա համար էլ ահազանգում ենք Ձեզ, վստահ լինելով, որ հետադարձ հայացք անպայման կլինի մեր բարձրացրած խնդիրներին և մտահոգություններին: Խնդիրն ինչումն է, մեր նոր կառավարությունը կամ վերջիններիս կողմից նշանակված ղեկավարները պետք է շրջահայաց լինեն, այսինքն կոնկրետ անձի որևիցէ պաշտոնի նշանակելուց զատ պետք է վերահսկողության ինստիտուտը գործի, արդյոք տվյալ պաշտոնյան կարողանում է պատշաճ իրականացնել իրեն վստահված աշխատանքը, թե ոչ: Ես շատ մտահոգված եմ առաջին հերթին ոչ թե իմ և իմ նման շուրջ 20 աշխատակիցների խորտակված ճակատագրի, այլ մեր երկրի ավելի կոնկրետ մշակույթի ասպարեզում կատարվող և ոչ մի կերպ մարդկային մտքում չտեղավորվող այնպիսի «որակի» նշանակմամբ, որ բաժին ընկավ մեր երկրի կարևորագույն հաստատություններից մեկին՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց «ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանը, որն առաջին օրից սկսած մինչ օրս հայտարարում է, որ իրեն այստեղ խնդրել և բերել է իր ուսանողը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և, որ ամենակարևորն է, անընդհատ հայտարարում է – ցիտում եմ վերջինիս խոսքերը «...անկախ հետագայում տնօրենի համար անցկացվելիք մրցույթի արդյունքների, բերել են, ուրեմն տեր են...», այսինքն ինչ մտածենք կոռուպացված նախկին իշխանության նույն «ձևաչափը» շարունակում ենք, իսկ միթե մենք դրա համար ենք դուրս եկել փողոց և պայքարել՝ վանկարկելով ոչ կոռուպցիային և նմանատիպ այլ արդարությանը տանող պահանջներ: Լավ մենք ինչով ենք մեղավոր, եթե Արարատ միրզոյանը մեր ուսանողը չի եղել կամ նորանշանակ որևիցէ պաշտոնյաի չենք ճանաչում, ուրեմն մենք վատն ենք, չէ որ մենք էլ հայ ենք, և մեր ու մեր նմանների շնորհիվ է հեղափոխություը եղել , մենք մի ազգ մի ժողովուրդ ենք, մեր բոլորիս շահերից է բխում մեր երկրի բարօրությունը: Արդյոք կարելի է մտնել մի տեղ և ոչնչացնել բոլորին և ամեն ինչ, բա ուր մնացին բարոյական արժեքներն ու մարդկանց տարիների վաստակն ու իմացությունը, չէ որ մեր տարիների ձեռքբերումներն կիրառում ենք ի շահ առաջինը մեր հինարկի, որտեղ աշխատում ենք և մեր պետության: Լիլիթ Սարգսյանը առաջին գործն պետք է լիներ ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, ինչ ոնց անելը, բայց ոչ նա ձեռնամուխ եղավ ազատվել խեղճ ու կրակ աշխատողներից, որոնք տարիներով ամեն ինչ արել են Կազմակերպության անունը և բարի համբավը բարձր պահելու համար: Նա առաջին հերթին բերեց մի երկու հոգի, որոնք իրեն կսովորեցնեն ինչպես ազատվել աշխատողներից, մեկը իրավական կարգավորումն պետք է տար, մյուսը ինչպես շատ շուտ պարզ դարձավ իր «սիրած տղամարդն է» ( ուղղակի դա այնքան բացահայտ է, որ ստիպված ենք հրապարակել), որը կատարում է մի քանի ֆունկցիա՝ տեղակալ, թիկնապահ, ինչպես արդեն նշեցի «սիրած տղամարդ», աշխատողներին ահ տվող: Ու սկսվեց կադրային ջարդը՝ հավաքարարից սկսած միչև գլխավոր հաշվապահ, այնպես արեց որ դիմում գրեն, իսկ ով էլ դիմանում էր ամենօրյա վիրավորանքներին, նրանց ստիպված ասում էր դիմում գրեք, թե չէ Ձեր նախկին տնօրենի արածների համար դուք էլ եք պատասխան տալու (չնայած այդպես էլ չիմացանք թե ինչ է արել նախկին տնօրենը, որ մենք էլ պիտի պատասխան տանք) և արդյունքում ուղղակի բարեխիղճ աշխատելու համար «ստացանք պարգևատրում»՝ աշխատանքից ազատելու տեսքով, զուտ նրա համար, որ աշխատել ենք նախկին տնօրենի օրոք և որ ամենակարևորն էր ծանոթ-բարեկամներին աշխատանքով ապահովելը, առանց հատուկ գիտելիքների կամ մասնագիտացման: Արդյոք կարելի է նման ձևով վարվել, ինչ է մենք թուրք ենք նորանշանակներն հայ, միթե մենք միասին չենք եկել այս որոշմանը: Որ համակարգից խոսում են բոլորը նույնն են ասում, որ հին կադրերին չեն վստահում, իսկ միգուցե այդ կադրերից մի բան էլ պետք է սովորել: Մենք ինչ մեղավորություն ունենք մեր ղեկավարների սխալ որոշումների կամ վատ արարքների համար: Նշանակել եք մեկ-մեկ էլ հետադարձ հայացք գցեք Ձեր նշանակածները ինչով են զբաղված, արդյոք կարողանում են իրենց գործն կատարել: Կոնկրետ Փորձագիտական կենտրոնի ժամանակավոր տնօրենը՝ Լիլիթ Սարգսյանը, զբաղված է ամեն ինչով բացի կոնկրետ գործից, իրեն թվում է որ եկել է աշխարհն փրկելու…. .Այստեղ են ասել «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»: Ամեն օր ժողով է անում , ներկայացնում է իր բերած կադրերին, որպես Աստվածներ և փրկիչներ, իհարկե որոշ ժամանակ հետո լինում են մարդիկ որ փոշմանում է, որ իր ասածից էլ բերելուց էլ, ու սկսում է նրանց էլ կասկածել կամ անգամ նորից ազատել: Անընդհատ մարդկային ճակատագրերի հետ է խաղում- կարա այսօր ընդունի մեկ օր հետո հանի, այսինքն պաշտոն են տվել մի մարդու ով գործ անելու փոխարեն օգտագործում է իր դիրքն ու տեղը, որպեսզի ցույց տա ես եմ, ինչ կուզեմ կանեմ- «Մենք ենք տերը մեր երկրի»-լրիվ այլ կոնտեքստով է իրագործում Լիլիթ Սարգսյանը: Միգուցե երբ սկսեք պահանջել կոնկրետ անելիքներ սթափվեն և սկսեն աշխատել, որպեսզի մեր ճակատագրին չարժանանան այն մարդիկ ում բախտը բերեց չազատվեցին (դրանք շատ չեն ընդամենը 3-4 հոգի նախկին կադրերից) և նույնիսկ նրանք ովքեր նոր են ընդունվել, որովհետև նրանք էլ երաշխավորված չեն վաղը դրսում հայտնվելու կարգավիճակից, այն դեպքում երբ մեկ-երկու հոգու հետ այդպես արդեն եղավ: Լիլիթ Սարգսյանը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն աշխատանքային գործից. օրինակ Կազմակերպության շատ ակտիվ զբաղվում է Կենտրոնի ուբորկայով՝ մաքրող միջոցներ, ավել, սավոկ, պոլի փայտ, փոշեկուլ, դռան զամոկ, ամեն ինչ թափում ենք և նորն ենք ձեռք բերում, մարդկանց նման, նորմալ է,եթե մարդիկ արժանանում են այդ վերաբերմունքին, ինչու իրերը հետ մնան, քեֆեր՝ հարսանիք, նշանդրեք, ծնունդ – կնունք, ինստիտուտ ընդունվել-դպրոց գնալ, հաստատ օրը մի առիթ կլինի ու այս ամենի հետ մեղադրանք, որ լավ չեք աշխատում, մեկն հարցնի էտ դուք կամ Ձեր բերած որ կադրնա աշխատում - տեղակալից սկսած մինչև ցանկացած աշխատող ոչինչ չգիտի, մեզանից ինչ պետք էր իմացան ու հաջող արեցին, մնաց այդ ամենը կարողանան ճիշտ կիրառել: Հիմա ասեք խնդրեմ, մենք պայքարեցինք մեր բարեկեցիկ, լավ ու պայծառ ապագայի համար, բայց արդյունքում մնացինք առանց աշխատանքի: Մեր կարգավիճակից տուժեցին մենք, մեր ընտանիքներն ու մեր զավակները, սակայն դեռ ուշ չէ, հնարավոր է ձեր շրջահայացության և վերահսկողության պայմաններում փրկվեն շատ ու շատ խելացի ու բանիմաց մարդիկ, և իհարկե չտուժեն կարևորագույն օջախներ, որոնցից է մեր Փորձագիտական Կենտրոնը: Մտահոգ, արդեն գործազուրկ մի շարք ՀՀ քաղաքացիներ նախկին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր