«Մանչեսթեր Յունայթեդն» աջակցում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, փոխանցում է Sports.ru-ն:
The Independent-ի տվյալով՝ «ՄՅու» ղեկավարությունն, առաջին հերթին դա վերաբերում է փոխնախագահ Էդ Վուդվորդին, հետագայում ևս հանդես կգա մարզչի կողմից՝ ֆուտբոլիստների հետ նրա տարաձայնությունների դեպքում:
Նշվում է, որ ղեկավարներն այդ մասինհասկացրել են մի քանի խաղ անընդմեջ պահեստայինների նստարանին անցկացնող ֆրանսիացի Պոլ Պոգբային: Այն դեպքում, եթե խաղացողները չհետևեն Մոուրինյոյի պահանջներին՝ «Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել նրանց: