armtimes.com-ը գրում է
Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին 107 միլիոն 998 հազար 657 դրամի փոխառություն է տվել:
Սերժ Սարգսյանի եկամուտները նախորդ տարի կազմել են 28 միլիոն 850 հազար 480 դրամ, որից մի մասը գոյացել է բացառապես աշխատավարձից, իսկ մյուս մասը` 13 միլիոն 835 հազար 515 դրամը, գոյացել է փոխառությամբ տրամադրած գումարի դիմաց ստացած տոկոսներից:
