«Վստահության ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրները պետք է լինեն`
ա) հայտարարել համաներում` ազատ արձագել քաղաքական բանտարկյալներին եւ բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները, բ) տասնամյակներ շարունակ ժողովրդից եւ պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, գ) հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները, դ) կազմակերպել եւ անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձեւավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում «Հանուն Հայաստան պետության ճակատի» մարտի 10-ին Ազատության հրապարակում եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելոսում, Փարիզում, Ստրազբուրգում եւ Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին եւ կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել եւ անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 17.00–ին «Հանուն Հայաստան պետության ճակատի» կողմից կազմակերպված հանրահավաքին»: