00:00:00

Հյուսիսային Կորեան 640 մլն դոլարի շքեղության պարագաներ է ներկրել Չինաստանից

02:02, 23 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Անցյալ տարի Հյուսիսային Կորեան առնվազն 640 մլն դոլար արժողությամբ շքեղության պարագաներ է ներկրել Չինաստանից, ինչը հակասում է ՄԱԿ-ի պատժամիջոցներին՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեացի պատգամավորին։ Նրա խոսքերով՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը շքեղության պարագաներ, այդ թվում՝ հիդրոինքնաթիռ, թանկարժեք երաժշտական գործիքներ, տեխնիկա, ավտոմեքենաներ, խմիչքներ, ժամացույցներ եւ մորթիներ է ներկրել Չինաստանից եւ այլ երկրներից՝ իրեն սատարող ընտրախավին նվիրելու համար։ Ապրանքների մեծ մասը տեխնիկա է եղել, երկրորդ տեղում ավտոմեքենաներն են, երրորդ տեղում՝ ալկոհոլային խմիչքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր